Գիտնականները շարունակում են վիճել խորհրդավոր պապիրուսի հինավուրց տեքստի շուրջ, որը լրատվամիջոցներն անվանել են «Հիսուսի կնոջ Ավետարան»: Վատիկանն արդեն գտածոն հայտարարել է կեղծիք, բայց վաղքրիստոնեական գրականության մասնագետները չեն շտապում եզրակացություններ անել` գրում է LiveScience.
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել է, և ինչ դիվահար բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռն ասես որ չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Ամառվա օր էր: Լուսահոգի մայրս նստել էր բակի թթենու տակ և մայրամուտի շողերին էր նայում: Երանի այսօր լիներ: Հիմա երանի եմ տալիս, իսկ այն ժամանակ տագնապ կար մեջս, ես գայթակղության մեջ էի ընկել ու գնում էի որոնելու մորս մոլորության ու թախծի պատճառը:
Առնո Բաբաջանյանին երբ հարցնում էին` երաժշտություն ինչպե՞ս եք գրում, պատասխանում էր` լսում եմ: Միլիոնավոր մարդկանցից մի քանիսին տրված լսելու այդ ունակությունը կոչվում է հանճար: Աստված ընտրում է նրանց, որպեսզի պարգևի ոչնչից ԻՆՉ ստեղծելու կարողություն:
Լորան՝ Անտուան Ստեֆանի կինը, ապրում էր Լիբանանում։ Լինելով երիտասարդ ամուսիններ՝ նրանք ուզում էին երեխա ունենալ, բայց ապարդյուն։ Միասին եղան հայտնի բժիշկների մոտ, օգտագործեցին ամենաթանկ դեղամիջոցները, բայց անօգուտ. երեխա այդպես էլ չէին ունենում։
Այսօրվա զրույց-պատմությունը մի մարդու բժշկման մասին է։ Նա բռնված էր չար ոգիներից։ Գերգեսացի դիվահարի բժշկման մասին այս պատմությունը մեր առջև բացում է ամենահուզիչ և զարմանալի տեսարաններից մեկը, թե ինչպես է Աստված գնահատում և արժևորում յուրաքանչյուր մարդու։
Միջանցքի ձախ մասում կար մի փոքր սենյակ, որտեղ ցուցադրվել էին տարբեր չափսի ու ձևի անթացուպեր, անդամալույծների քայլելու համար նախատեսված օժանդակ հարմարանքներ և հնությունից արդեն ծռմռված օրթոպեդիկ կոշիկներ։
Ինչպես նկատել են մեր ընթերցողները, սրբերին հաճախ ենք անդրադառնում «Իրատես de facto»-ի էջերում։ Եվ դա անհրաժեշտ է, քանի որ ում հետ հաճախ շփվում ես, նրան էլ նմանվում ես։
Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի...